ՀԱԷԿՇԻՆ

ՀԱԷԿՇԻՆ-ը Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկն է: 2004 թվականին ՀԱԷԿՇԻՆ-ը, որպես «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության իրավահաջորդ, սեփականաշնորհվել է և շարունակում է շինարարական կենսագրությունը մինչ օրս` հարստանալով աշխատանքային նորանոր հաջողություններով և հիշարժան կառույցներով:

Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական:

ՀԱԷԿՇԻՆ-ն ունի որակի վերահսկողության արդյունավետ համակարգ։ Շինարարական գործընթացի ողջ ընթացքում պատշաճ պարբերականությամբ ստուգվում ու վերահսկվում է կատարված աշխատանքի որակն ու համապատասխանությունը նախագծին։

Շրջակա միջավայրի պահպանությունը հանդիսանում ՀԱԷԿՇԻՆ-ի գործունեության առաջնահերթությունը: Ընկերության քաղաքականությունն է` առավելագույնս ապահովել իր կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանությունը շրջակա միջավայրի պահպանման նորմերին: Ընկերության կողմից գործադրվում են բոլոր ջանքերը յուրաքանչյուր նախագծի հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական հետևանքները բացահայտելու և շինարարության ողջ ընթացքում դրանք պատշաճ վերահսկելու ուղղությամբ:

Պատկերասրահ