Հորիզոն 95
«Հորիզոն 95» ընկերությունը՝ որպես մասնավոր ձեռնարկություն, հիմնադրվել է 1992թ. և հանդիսանում է խորհրդային տարիներին հայտնի «Երարդշին» շինարարական տրեստի իրավահաջորդը, որն իր ժամանակին իրականացրել է լայն սպեկտրի նշանակալից կառույցներ. գիտաարտադրական, արտադրական, ռազմական նշանակության գործարաններ, ֆաբրիկաներ, բնակելի թաղամասեր, առողջապահական, կրթական, մշակութային ոլորտի կարևորագույն կառույցներ:
«Հորիզոն 95» ընկերության կողմից առաջին անգամ Հայաստանում իրականացվել են բետոնային աշխատանքներ ճոպանների հետլարման տեխնոլոգիայով, ինչպես նաև ճարտարապետական բետոնի կոմպոզիցիաների և տեխնոլոգիաների զարգացում, թեթև բետոնի մշակում `խառը ագրեգատներով:
Ընկերությունը, համալրված լինելով բարձր որակավորում ունեցող կադրերով, որոնք ապահովում են արտադրության կազմակերպումն ու վարչակառավարման գործընթացը, արժանի տեղն է գրավում Հայաստանում՝ որպես շինարարության առաջատար կազմակերպություններից մեկը:
Ընկերությունն ունի արտադրական երեք հզոր բազաներ` 50հազ. քմ, 20հազ. քմ և 17հազ.քմ մակերեսով տարածքներ, գիտակրթական,արտադրատեխնիկական և փորձարարական լաբորատորիա և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երկու գրասենյակ: Ապահովված է եվրոպական և ռուսական արտադրության առաջնակարգ մեքենա-մեխանիզմների, սարքավորումների, շինարարական գույքի ու գործիքների կայաններով: