ՕՍՏ-ՇԻՆ

«ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊ ընկերությունը 2007 թվականին հիմնադրվել և մինչ այժմ առանց ընդհատումների շինարարական ծառայություններ է մատուցում ՀՀ ամբողջ տարածքում: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է` ջրային տնտեսության համակարգի օբյեկտներից սկսած (ջրամբարներ, ամբարտակներ, ոռոգման համակարգեր) մինչև բնակելի, հասարակական օբյեկտներ (հյուրանոցներ, բնակելի ու ադմինիստրատիվ բարձրահարկ շենքեր, առանձնատներից բաղկացած թաղամասեր):

Ընկերության արմատները ձգվում են դեպի 1980-ականներ, հենց ՕՍՏ-ՇԻՆ ՍՊ ընկերության անձնակազմն է իրականացրել Սպիտակի հետերկրաշարժյան ժամանակահատվածի շինարարությունը` շեշտը դնելով սեյսմակայունության և որակի վրա: Իսկ 2000-ականներին, երբ Երևանում շինարարության ծավալներն աննախադեպ աճում էին, անձնակազմը իր գործունեության և նյութատեխնիկական բազայի մի մասը տեղափոխեց մայրաքաղաք և զարգացրեց բարձրահարկ շենքերի կառուցման ոլորտը: Այդ ընթացքում կառուցվեցին թվով 15-17 բնակելի և հյուրանոցային համալիրներ, իսկ 2022 թվականի ապրիլի դրությամբ ունի ևս թվով 7` տասնչորս և ավելի հարկայնությամբ կառույցների շինարարություն:

«ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է ՕՍՏ-ԳՐՈՒՊ հոլդինգի անդամ, որի կազմում ընդգրկված կազմակերպությունները գործունեություն են ծավալում էներգետիկայի, կառուցապատման, արևային տոխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:

Պատկերասրահ