Թաղամասի ճարտարապետական առանձնահատկությունները



Defanse Housing-ի համար կարևորագույն սկզբունք է էկոկառուցապատումը: Թաղամասի միայն 25%-ում է իրականացվելու բնակելի շենքերի կառուցապատում։ 

Միակ մասշտաբային էկոկառուցապատումը Հայաստանում


Դա հնարավորություն է տալու՝ թաղամասում ունենալու.


  • Մեղմ միկրոկլիմա և մաքուր օդ,
  • Ազատ երթևեկության համար լայն ճանապարհներ (15 մ-ից ոչ պակաս),
  • Ծառաշատ հեծանվաուղիներ ու վազքուղիներ,
  • Ընդարձակ միջբակային տարածություն՝ կանաչապատ տարածքներով (ինչի շնորհիվ դիմացի շենքերը ոչ մի դեպքում ստվեր չեն գցելու անգամ ամենացածր հարկերի բնակարանների վրա):

Կառուցվող շատրվաններն ապահովելու են թաղամասի զով միկրոկլիման: Բարձրահարկ շենքերի կառուցումն ուղեկցվում է 24 հա տարածությամբ կենտրոնական անտառ-պուրակի ստեղծմամբ, որտեղ տնկվում են ստվերաշատ, փոշին կլանող և օդի մշտական զովությունն ու մաքրությունն ապահովող, Իտալիայից բերված ծառատեսակներ՝ 15 տարեկան սոսիներ, թխկիներ, 30 տարեկան եղևնիներ։ 

Շենքերի արտաքին ձևավորումը և դիրքը


Ստեղծելով մնայուն քաղաքաշինական արժեք՝ Defanse Housing-ը կարևորում է որակյալ աշխատանքն ու բարի համբավը:


Բնակելի շենքերի կառուցապատումն իրականացվում է ինժեներական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ 9 բալ և ավել սեյսմակայունությամբ, 200 մ խորությամբ բազալտե շերտի վրա, քանի որ Ընկերության համար առանցքային նշանակություն ունեն շինությունների բարձր որակն ու սեյսմակայունությունը:


Ծածկերը, սյուները, հիմնական պատերը երկաթբետոնից են: Տեղադրվելու են բարձրորակ վիտրաժային լուսամուտներ՝ ալյումինե պրոֆիլներով, ջերմամեկուսիչ ու ձայնամեկուսիչ շերտով: Դրանք և´ գեղեցիկ տեսք, և´ լավ լուսավորություն են ապահովելու նորակառույց բնակարաններին:


Քայլելով ժամանակին համընթաց՝ Ընկերությունն օգտագործում է շուկայի լավագույն նորարարական միտումները: Շենքերի երեսպատումն արվում է ճապոնական տեխնոլոգիաներով մշակված, ֆիբրոցեմենտային սալիկներով, որոնք ունեն բարձր որակ, հրդեհակայուն են, օդափոխվող և ինքնալվացվող, տարիների ընթացքում չեն գունաթափվում և թեթևության շնորհիվ շենքերին տալիս են ճկունություն ու անհամեմատ բարձր սեյսմակայունություն: Երեսպատման համար օգտագործվում  է հատուկ ջերմամեկուսիչ շերտ, որը շենքերին տալու է էներգախնայողություն։


Բազմաբնակարան շենքերի արտաքին գեղեցկությունը պահպանվելու է. չեն թույլատրվելու ֆասադային փոփոխություններ, իսկ անհատական սպլիտ համակարգերի տեղադրման համար տրամադրվելու են հատուկ կետեր:


Շենքերի հմուտ դասավորվածության շնորհիվ ցանկացած բնակարան կունենա լավ լուսավորություն: Իսկ հարմարավետ տեղակայման շնորհիվ (1000մ բարձրություն ծովի մակարդակից)` կապահովվի բարենպաստ միկրոկլիմա:


Նորակառույց շենքերն ունենալու են պրեմիում դասի շքամուտքեր՝ գրանիտե երեսպատմամբ, բարձրորակ վերելակներ՝ ոլորտի առաջատար ընկերությունների արտադրության:

Բնակարանային նախագծերը


Թաղամասի բնակարանները նախագծված են ժամանակակից ու գրագետ ճարտարապետական լուծումներով: Բնակելի մակերեսների ամեն մետրը մտածված է հնարավորինս արդյունավետ օգտագործման համար: Նորակառույց բնակարանների ներսում չկան անհարմար դիրք զբաղեցնող և խանգարող հենասյուներ։ Տեղադրվելու են մետաղական հիմքով բարձրորակ մուտքի դռներ: Գործելու է ջեռուցման կենտրոնական համակարգ: Յուրաքանչյուր բնակարանի համար տեղադրվելու են անհատական հաշվիչներ։


Բնակարանային նախագծերը ամենատարբեր մեծության մակերեսների են, ինչը թույլ է տալիս ընտրել սեփական պատկերացումներին, պահանջներին ու կարիքներին համապատասխանող լավագույն տարբերակը:


Նախագծերը բավարարում են այսօր բնակարանային տարածքներին թելադրվող 2 կարևորագույն պահանջները՝ կենսատարածքի խելացի օգտագործումն ու ճարտարապետական լուծումների հարմարավետությունը:

Ենթակառուցվածքների մեծ թիվը


Բազմաբնակարան շենքեր կառուցապատող ընկերությունների մեջ Defanse Housing-նառաջարկում է ոչ թե պարզապես նորակառույցներ, այլ բարեկեցիկ միջավայր, հանգիստ ու արդյունավետ կյանք նոր, կենսապահովման լավագույն ցուցանիշներով թաղամասում: Բնակիչների հարմարավետ առօրյան ապահովելու նպատակով թաղամասի տարածքում լինելու են մեծ թվով ենթակառուցվածքներ՝ հսկայական բիզնես կենտրոն (500.000 մ² մակերեսով), գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ դիագնոստիկ և ուռուցքաբանության կենտրոններ, կրթական կենտրոններ, մարզահամալիր, սուպերմարկետներ, կինոթատրոններ, սրճարաններ, ռեստորաններ և ժամանցի այլ վայրեր։


Defanse Housing-ի ճարտարապետությունը նախագծելիս առաջատար մասնագետները բնակիչ-թաղամաս հաղորդակցության հարմարավետության դաշտում հաշվարկել են յուրաքանչյուր նրբություն:


Հայաստանի ամենախոշոր շինարարությունն իր ակտիվ ընթացքի մեջ է: Մնում է՝ հասցնեք ձեռք բերել բնակարան անմիջապես կառուցապատողից վճարման ճկուն հնարավորություններով և դառնաք Դեֆանս Հաուզինգ թաղամասի բնակիչներից մեկը կամ պարզապես կատարեք շահավետ ներդրում. օգտվելով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից՝ ձեռք բերեք բնակարան Հյուսիս-Հարավ մայրուղուն հարակից՝ Աջափնյակ համայնքի ամենադինամիկ զարգացող վայրերից մեկում։

Այստեղ դու տանն ես ...