Գաղտնիության Քաղաքականություն


«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերությունը գործարկում է defansehousing.com կայքը, որի միջոցով ներկայացնում է իր գործունեությունը և առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման հնարավորություններ Դեֆանս Հաուզինգ նորակառույց թաղամասում:


Օգտվելով սույն հարթակից՝ Դուք անվերապահորեն ընդունում եք մեր կողմից ներքոնշյալ պայմաններով Ձեզ առնչվող որոշակի տեղեկությունների հավաքագրումը և օգտագործումը:


Ընկերությունը հավաստիացնում է, որ ըստ կայքից օգտվելու սահմանված կանոնների՝ Ձեր կողմից փոխանցվող տվյալները բացառապես մշակվելու են՝ հիմք ունենալով 18.05.2015թ․-ին ընդունված՝ ՀՀ օրենքը անձնական տվյալների պաշտպանության մասին:


Տեղեկությունների հավաքագրում և օգտագործում


Հավաքագրված տեղեկությունները հնարավորություն են տալիս՝ Ձեզ որոշ ծառայություններ մատուցելու, կայքի գործունեությունը գնահատելու և բարելավելու:


Կայքի որոշ ծառայություններից հնարավորինս արդյունավետ օգտվելու համար, հնարավոր է՝ անհրաժեշտություն առաջանա անձը հաստատող որոշակի տեղեկություններ մեզ տրամադրելու՝  ներառյալ Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Տեղեկությունները, որոնք Դուք տրամադրում եք, կօգտագործվեն Ձեզ հետ կապ հաստատելու կամ անձը նույնականացնելու համար:


Հղումներ դեպի այլ կայքեր


Մեր ծառայությունը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Եթե սեղմեք երրորդ կողմի կայքի հղումը, Դուք կուղղորդվեք դեպի տվյալ կայք: Նկատի ունեցեք, որ երրորդ կողմի կայքերը չեն շահագործվում մեր կողմից: Մենք վերահսկողություն չունենք և պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործելակերպի համար:


Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ


Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր գաղտնիության քաղաքականության դրույթները, ուստի խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել սույն էջը: Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում անմիջապես սույն էջում տեղադրվելուց հետո:


Կապ մեզ հետ


Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ կայքի օգտագործման պայմանների, փոխանցվող տվյալների գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային փոստով՝  info@defansehousing.com:


Կայքի գաղտնիության քաղաքականության դրույթները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված կարգով:


Նյութը վերջին անգամ թարմացվել է  2024 թվականի հունվարի 15-ին: