Բացահայտե´ք Defanse Housing թաղամասը



Առաջատար մասնագետների կողմից ստեղծված բնակարանային նախագծերում ամեն մետրը մտածված է այնպես, որ բնակիչը կարողանա հնարավորինս արդյունավետ օգտագործել տարածքը։ Հաշվի են առնված ընտանիքների բոլոր հնարավոր կարիքները։

Ժամանակակից բարձրահարկ շենքերի կառուցում


Հաշվի են առնված ընտանիքների բոլոր հնարավոր կարիքները։


Defanse-ի նորակառույց շենքերը երեսպատվում են ճապոնական արտադրության օդափոխվող և ձայնամեկուսիչ սալիկներով և ապահովված են՝



· Ջեռուցման կենտրոնացված համակարգերով, որոնք զգալիորեն կկրճատեն կոմունալ ծախսերը,
· Արդիական, բարձրորակ վերելակներով, որոնք կապահովեն արագ փոխադրում,
· Էներգախնայող, ալյումինե, որակյալ պատուհաններով,
· Էլեկտրական մեքենաների համար հատուկ լիցքավորման կայանով,


Այս ամենի հետ նաև հատկացվելու են պատշգամբներում հովացման համար կետեր՝ նախատեսված անհատական սպլիտ համակարգերի տեղադրման hամար։

Միջբակային ապահով ու ընդարձակ տարածքների ստեղծում


Միայն բնակելի շենքերի կառուցապատումը բավարար չէ բնակչի բարեկեցիկ կյանքն ապահովելու համար:


Defanse Housing թաղամասի միջբակային ընդարձակ տարածքները լինելու են անվտանգ, մաքուր ու ստեղծվելու են ոճային նոր լուծումներով:


· Գործելու է հասարակական վայրերի մաքրություն և աղբահանություն:
· Վերահսկվելու են դեպի համալիր բոլոր մուտքերը։
· Մասնագիտացված վերահսկողություն են իրականացնելու անվտանգության աշխատակիցները:
· Բակային և երթևեկելի հատվածները ունենալու են հստակ սահմանազատում:
· Կառուցվելու են շենքերի ճարտարապետությանը ներդաշնակ խաղահրապարակներ ու շատրվաններ:

Գերարդիական ու պահանջված ենթակառուցվածքների հիմնում


Թաղամասը, նորակառույց բնակարաններից բացի, հագեցած է լինելու կենսական ամենատարբեր պահանջմունքները (կրթությունը, ժամանցը, առողջությունը և ոչ միայն) բավարարող գերազանց ենթակառուցվածքներով։ Դրանք խնայելու են բնակչի ժամանակը, ապահովելու են արդյունավետ առօրյան ու ամբողջացնելու են ապագայի միկրոքաղաքի պատկերը։


Թաղամասի բազմաթիվ կենտրոններում գործելու են միջազգային հայտնի կառույցների մասնաճյուղեր, որտեղ աշխատելու են առաջատար մասնագետներ։


Ենթակառուցվածքների համառոտ ցանկը.


· Ժամանակակից կրթական համալիր՝ 5-ից ավել մանկապարտեզներով և 3 դպրոցներով (մեկը՝ Եվրոպական դպրոցի մասնաճյուղ),
· Հարմարավետ առօրյա և ժամանց ապահովող օբյեկտներ՝ սուպերմարկետներ, կինոթատրոններ, սրճարաններ, ռեստորաններ, հանդիսությունների սրահ,
· Մեծ մարզահամալիր՝ բաց և փակ կորտերով, լողավազաններով, վազքուղիներով, հեծանվուղիներով,
· Հզոր առողջապահական համալիր՝ եվրոպական հեղինակավոր բուժհաստատությունների մասնաճյուղերով, բազմաֆունկցիոնալ դիագնոստիկ կենտրոնով և ուռուցքաբանական կենտրոնով,
· Հսկայական բիզնես կենտրոն (500.000 քառակուսի մետր),
· Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան,
· Ընդարձակ ու բազմահարկ ավտոկայանատեղիներ:

Շքեղ անտառային տարածքների պատրաստում


Հայաստանում բազմաբնակարան շենքեր կառուցապատող ընկերությունների մեջ Defanse Housing-ը միակն է, որ իրականացնում է մասշտաբային էկոկառուցապատում:


Defanse Housing թաղամասում նախագծված են բազմաթիվ կանաչապատ ու ջրային հատվածներ` պուրակներ, լճակներ, ջրային ավազաններ, շատրվաններ, ջրվեժներ:


Նորակառույց թաղամասի զարդերից մեկը անտառային տարածքն է, որ ստեղծվում է այսօր՝ բնակելի շենքերի կառուցմանը զուգահեռ:

Կենտրոնական անտառ-պուրակ


24 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը նախագծվել է իտալացի առաջատար մասնագետների կողմից:


Իտալիայից բերված ծառատեսակները ընտրվել են հատուկ սկզբունքով.



· Ծառերը երկարակյաց են, 8-10 մետր բարձրությամբ,
· Ստվերաշատ են, ապահովում են մշտական զովություն,
· Տերևներն ունեն փոշին կլանելու ու բաց չթողնելու առանձնահատկություն, որի շնորհիվ ապահովվելու է օդի մշտական մաքրություն:


Defanse Housing թաղամասում բնության վայելքը այս ամենով չի սահմանափակվի։ Բազմաբնակարան շենքերից տեսանելի լեռնային շքեղ համայնապատկերները (Արարատ, Արագած, Արա, Գեղամա), զով ու մեղմ միկրոկլիման հաճելի կդարձնեն թաղամասում անցկացրած ամեն օրը։

Շահավետ ու գրավիչ դիրքի ընտրություն


Թաղամասի բնակչի օրն ավելի հագեցած ու արդյունավետ կդառնա` շնորհիվ տարածքի դիրքի։ Այստեղ ապրելը հարմար կլինի, որովհետև


· Առկա է հյուսիս- հարավ մայրուղուն անմիջական հարևանություն, ինչը մի շարք հնարավորություններ է ստեղծելու բնակչի համար:
· 10-15 րոպեի ընթացքում հնարավոր կլինի նորակառույց բնակարանի տարածքից կենտրոնական հատվածներ հասնել ու խնայել ժամանակ։
· Խցանումներից հնարավորինս ապահովագրված է լինելու երթևեկությունը՝ շնորհիվ 10 հա լայն ու ասֆալտապատ ճանապարհների:
· Հարավային սահմանով արագընթաց ճանապարհ դեպի Էջմիածին (Արմավիր), որը պետական, քաղաքաշինական ծրագրերին ընդառաջ կարող է դառնալ դեպի օդանավակայան տանող արագընթաց ճանապարհ:
· Չմոռանանք նաև 1000 մետր բացարձակ բարձրության մասին:

Հարմար պայմաններ ամենախոշոր կառուցապատողից


DEFANSE HOUSING-ը անվիճելի առաջատարն է բազմաբնակարան շենքեր կառուցապատող ընկերությունների շարքում:


Շինարարական լայնածավալ աշխատանքներն իրականանում են նախնական գրաֆիկին համապատասխան։


Աշխատանքներին ներգրավված են բացառապես բարձր որակավորմամբ մասնագետներ Հայաստանից ու արտերկրից:


Թաղամասում հասանելի գնով, ձեզ հարմար տեղանքով ու նախագծով բնակարան ձեռք բերելու համար հասցրե´ք կապ հաստատել մեզ հետ:


Վաճառքի պայմանները պարզեցված են։ Գործում է նաև եկամտահարկի վերադարձի օրենքը։

Այստեղ դու տանն ես ...