Թաղամասի Առանձնահատկությունները Երեխաների Համար



Մենք հոգ ենք տարել Defanse Housing թաղամասում երեխաների անվտանգ և հաճելի օրվա ամեն նրբության մասին։ 

Երեխաների Անվտանգությունը


Նորակառույց թաղամասում բակային և երթևեկելի հատվածները հստակ սահմանազատված կլինեն: Բնակելի հատվածները զերծ կլինեն տրանսպորտային շարժերից։ Բակային տարածքները և մուտքերը կվերահսկվեն, ինչի շնորհիվ երեխաները կկարողանան հանգիստ ու անվտանգ օգտվել խաղահրապարակներից և հարակից ընդարձակ տարածքներից։


Կկառուցվի ստորգետնյա անցում, որը կապահովի երեխաների անվտանգ տեղաշարժը դեպի թաղամասի դպրոցներ և մանկապարտեզներ։

Երեխաների Կրթությունը


Defanse Housing-ը կստեղծի միջավայր, որտեղ երեխաները կունենան կրթվելու, շարունակ զարգանալու գրավիչ հնարավորություններ։ Թաղամասում կգործեն 5 և ավել մանկապարտեզներ, 3 դպրոցներ, որոնց շարքում կլինեն ինչպես պետական դպրոց, այնպես էլ եվրոպական դպրոցի մասնաճյուղ: Առաջնակարգ կրթական կենտրոնների հասանելիությունը թաղամասում կխնայի երեխաների ժամանակը և լավագույնս կբավարարի նրանց կրթական պահանջմունքները։

Երեխաների Հանգիստը


Նոր թաղամասը հագեցած է լինելու ընտանեկան ժամանցն ապահովող մեծաթիվ գերժամանակակից ենթակառուցվածքներով՝ կինոթատրոններով, սրճարաններով և ժամանցի այլ կենտրոններով։


Երեխաների առողջ կենսակերպի կարևոր մասը կլրացնեն թաղամասի մարզահամալիրը, բաց և փակ կորտերը, լողավազանները, վազքուղիներն ու հեծանվուղիները։


Զվարճանքի և խաղերի վայրերից բացի՝ շենքային խմբերին հարակից տարածքներում կլինեն կանաչապատ ճեմուղիներ։


Շուրջ 24 հա տարածքով կենտրոնական անտառ-պուրակում երեխաներն իրենց հանգիստը կվայելեն մաքուր օդի ու զով միկրոկլիմայի պայմաններում։

Ամենախոշոր Կառուցապատողից


Բազմաբնակարան շենքեր կառուցապատող ընկերությունների մեջ Defanse Housing-ն առաջարկում է ոչ թե պարզապես նորակառույցներ, այլ հարմարավետ միջավայր, բարեկեցիկ կյանք նոր, կենսապահովման լավագույն ցուցանիշներով թաղամասում:

Այստեղ դու տանն ես ...