Ինչպես Ընտրել Բնակարան Կառուցապատողից Մեր Կայքի Միջոցով
Մեր առցանց հարթակում կարող եք գտնել Ձեր նախընտրած բնակարանը թաղամասի նորակառույցներում։ Մենք հոգացել ենք կայքի այցելուների հարմարավետության մասին՝ հաճելի ու արդյունավետ դարձնելով ամենախոշոր կառուցապատողից բնակարան ընտրելու և գնելու գործընթացը։
Կայքում մանրամասն կարող եք ծանոթանալ նորակառույց բնակելի թաղամասի կառուցվածքին ու առանձնահատկություններին։
«Պատկերասրահ» բաժնի օգնությամբ կարող եք հետևել շինընթացքի լուսաբանումներին։
Գլխավոր էջում, «Մեր մասին» բաժնում և բլոգային հոդվածներում մանրամասն ներկայացված են թաղամասը, նորակառույցները, կառուցապատողից բնակարան գնելու առավելությունները։
Կարող եք ուսումնասիրել մեր առաջարկը և համոզվել, որ Դեֆանս Հաուզինգ թաղամասում բնակարան գնելով՝ Ձեր և Ձեր ընտանիքի համար ապահովում եք լավագույն կենսապայմանները։
Գլխավոր էջի զտիչներով կարող եք թաղամասի բնակարաններն առանձնացնել՝
- Ըստ սենյակների քանակի
- Ըստ հարկերի
- Ըստ բնակելի համալիրների
Ձեր նախընտրությունները նշելուց հետո «Որոնել» կոճակով առանձնացրեք միայն Ձեզ համապատասխանող տարբերակները։
Իսկ «Ընտրել բնակարան» բաժինը թույլ է տալիս որոնումն իրականացնել՝
- Թաղամասի քարտեզով, որով կարող եք մանրամասն նայել բոլոր նորակառույցների հարկերը, բնակարանները
- «Որոնել բնակարան» մեծ զտիչով, որը թույլ կտա հնարավորինս հստակ առանձնացնել Ձեր նախընտրությունները՝ բնակարանի հարկը, մակերեսը, սենյակների, սանհանգույցների, պատշգամբների քանակը
Յուրաքանչյուր բնակարանի համար ներկայացված են հատակագիծը, կահավորման տարբերակն ու մանրամասները, այդ թվում՝ արժեքը։
Գտե՛ք թաղամասի բնակելի համալիրներում Ձեր նախընտրություններին լավագույնս համապատասխանող բնակարանը։
Բնակարանի գնման գործընթացի, առանձնահատկությունների հետ կապված առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կապ հաստատեք մեր աշխատակցի հետ՝ սեղմելով WhatsApp կոճակը։
Որպեսզի հասցնեք գնել Ձեր նախընտրած բնակարանը, դիմե՛ք մեզ բնակարանի ամրագրման համար։
Սեղմե՛ք «Ուղարկել հայտ» կոճակը և լրացրեք դաշտի համար անհրաժեշտ տեղեկությունները։ Մեր մասնագետը կարճ ժամանակում կապ կհաստատի Ձեզ հետ՝ գործընթացը շարունակելու համար։
Մանրամասն խորհրդատվության համար կարող եք նաև գրանցվել և այցելել մեր գրասենյակներ։ Հյուսիսային պողոտա 8/8, Երևան
Տիչինայի 320, Երևան
+37495 020 020
+37495 040 040
+37495 060 060
+37411 700 007