Անշարժ Գույք Անմիջապես Կառուցապատողից



Հայաստանի ամենախոշոր կառուցապատողը ներկայացնում է Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ նոր թաղամասն իր պրեմիում դասի բնակելի համալիրներով և բազմաթիվ ենթակառուցվածքներով։ Կարող եք կատարել շահավետ ներդրում՝ ձեռք բերել անշարժ գույք Երևանում՝ Հյուսիս-Հարավ մայրուղու անմիջապես հարևանությամբ՝ Աջափնյակ համայնքի ամենադինամիկ զարգացող վայրերից մեկում։ Ունեք հնարավորություն՝ Դեֆանս Հաուզինգ թաղամասում անմիջապես կառուցապատողից գնելու բնակարաններ, կոմերցիոն տարածքներ և ավտոկայանատեղիներ վաճառքի հարմար պայմաններով։

Բնակարաններ Նորակառույցներում Կառուցապատողից


Նորակառույց բնակելի համալիրներում բնակարան գնելը հնարավորություն կտա՝ օգտվելու թաղամասի բոլոր առավելություններից, որոնցից են՝  ներքին ճանապարհային ցանցը և արտաքին ճանապարհային ցանցին միացող 5 հանգույցները (առնվազն 15 մ լայնությամբ), ընդարձակ, տրանսպորտային շարժերից զերծ բակային տարածքները, շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիները, շուրջ 24 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը, գերժամանակակից ենթակառուցվածքները։ Թաղամասում բնակիչը կունենա հարմարավետ առօրյայի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների հասանելիություն։ Կենտրոնական անտառ-պուրակի փոշեկլանիչ ծառատեսակները թաղամասը զերծ կպահեն արտաքին միջավայրից եկող փոշուց։ Ընդարձակ կանաչապատ գոտիները և շատրվանային կոմպլեքսները կապահովեն զով միկրոկլիմա։ Պրեմիում դասի 66 նորակառույց շենքերն ապահովված են 9 բալ և ավել սեյսմակայունությամբ, բարձր որակի կոմունիկացիոն համակարգերով։ Միջբակային տարածքներում շենքից շենք հեռավորությունը 100 մ է։ Նորակառույցներն ունենալու են պրեմիում դասի շքամուտքեր՝ գրանիտե երեսպատմամբ, բարձրորակ վերելակներ՝ ոլորտի առաջատար ընկերությունների արտադրության:

Բնակարանների Վաճառքը


Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանային նախագծերը տարբեր մակերեսների են՝ 50.77-192 մ², 2-5 սենյականոց տարբերակներով, մշակված են գրագետ ճարտարապետական լուծումներով։ Տեղադրվելու են նորակառույց բնակարաններին գեղեցիկ տեսք ու լուսավորություն հաղորդող վիտրաժային լուսամուտներ՝ ալյումինե պրոֆիլներով, ջերմամեկուսիչ ու ձայնամեկուսիչ շերտով, մուտքի՝ մետաղական հիմքով բարձրորակ դռներ: Կառուցապատողը ներկայանում է անշարժ գույքի շուկայում շահավետ գնառաջարկով։  Կարող եք գնել բնակարան հիփոթեքով՝ վարկավորման նպաստավոր պայմաններով՝ եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ, ցածր տոկոսադրույքով, 10% կանխավճարով, առանց երկրորդային գույքի գրավադրման։ Գործում է նաև փուլային (մաս-մաս) վճարման տարբերակ՝ անտոկոս մարման առավելությամբ։

Կոմերցիոն Տարածքների Վաճառքը


Թաղամասում կարող եք ձեռք բերել 142-571 մ² մակերեսներով կոմերցիոն տարածքներ՝ 4.5 մ առաստաղի բարձրությամբ, վիտրաժային մեծ լուսամուտներով, 2 կամ ավել մուտքերով։ Գնված տարածքները կարող եք փոփոխել և հարդարել Ձեր կարիքներին ու պատկերացումներին համապատասխան։ Կոմերցիոն տարածքի գնումը Երևանի նոր, ամենախոշոր թաղամասում հեռանկարային, արդյունավետ ներդրում կդառնա գործարար անձանց համար։ Թաղամասը նախատեսված է ավելի քան 45.000 բնակչի համար, ինչն արդեն ենթադրում է ներթաղամասային ակտիվ շարժ։ Կառուցվելու են գործարար միջավայր ձևավորող բազմաթիվ գերժամանակակից ենթակառուցվածքներ, որոնք սպասարկելու են թաղամասում և թաղամասից դուրս ապրող մեծ թվով մարդկանց։ Գործում է կոմերցիոն տարածքները փուլային (մաս-մաս) վճարմամբ գնելու հնարավորություն:

Ավտոկայանատեղիների Վաճառքը


Բնակելի համալիրներում անմիջապես կառուցապատողից կարող եք գնել նաև ավտոկայանատեղիներ:15, 16 հարկանի նորակառույց շենքերում կլինեն ստորգետնյա 2 հարկ ավտոկայանատեղիներ, իսկ 23 հարկանի նորակառույցներում՝ ստորգետնյա 3 հարկ ավտոկայանատեղիներ: 18.3-45 մ² մակերեսներով ավտոկայանատեղիներն ապահովված կլինեն անհրաժեշտ լուսավորությամբ, անվտանգության, օդափոխության, հակահրդեհային բարձրորակ համակարգերով, համապատասխան գծանշումներով և համարակալումներով:

Այստեղ դու տանն ես ...