Շենքերի Ֆասադային Երեսպատման Աշխատանքները
Դեֆանս Հաուզինգ թաղամասում շարունակվում են երեսպատման աշխատանքները՝ պահպանելով բարձր շինարարական ստանդարտները։
Աշխատանքները վստահված են ոլորտի առաջատար ընկերություններին․
- «ԱՍԷԴԼ» (ASEDL) – ընկերությունը մասնագիտացած է ապակյա, մետաղապլաստե, ալյումինե և մետաղական կոնստրուկցիաների նախագծման, արտադրության և տեղադրման մեջ՝ ապահովելով եվրոպական չափանիշներին համապատասխան արդյունք։ Ունի ավելի քան 10 արտադրամաս և շուրջ 250 աշխատակից՝ պահպանելով կայուն և առաջատար դիրք շուկայում։
- «Մաստեր Գլասս» (Master Glass) – իրականացնում է ապակեպատ ֆասադային վիտրաժների և կոնստրուկցիաների արտադրություն։
«Սմարթ Ֆասադ» (Smart Facade) – մասնագիտացած է բնակելի և բազմաբնակարանային համալիրների օդափոխվող ֆասադային համակարգերի իրականացման մեջ։ Աշխատանքներն իրականացվում են «Альтернатива» ընկերության բարձրորակ նյութերով։
Առաջին հարկերում նախատեսված կոմերցիոն տարածքների երեսպատումը կատարվում է բազալտե սրբատաշ և անհարթ մշակված քարերով։
Շենքերի երեսպատումն իրականացվում է օդափոխվող ֆասադային համակարգերի շինմոնտաժմամբ։ Երեսպատման ջերմամեկուսացման համար օգտագործվում է երկշերտ բազալտե բամբակ՝ յուրաքանչյուրը 50 սմ հաստությամբ (75 և 35 կգ/մ³ խտությամբ)։ Այն բնական քարից ստացված մանրաթելային կառուցվածք ունեցող, էկոլոգիապես մաքուր նյութ է, որն ապահովում է արդյունավետ ջերմա- և ձայնամեկուսացում, ինչպես նաև կիրառվում է հրակայուն մեմբրանային թաղանթ, որն ունի ջրամեկուսիչ հատկություն։
Ֆասադների սալիկապատման համար ընտրվել են «Կերամա Մարացցի» ընկերության բարձրարժեք և յուրօրինակ ոճ ունեցող կերամոգրանիտե սալիկները։ Սալիկների հաստությունը 9 մմ է։
Ընդհանուր առմամբ օգտագործվում է շուրջ 400,000 քմ կերամոգրանիտե սալիկներ, որոնք ներկայացված են հինգ հիմնական երանգներով։