Թաղամասի Ինժեներական Համակարգերը



Ընկերությունը բնակելի շենքերի կառուցման գործում հատուկ կարևորություն է տալիս ժամանակակից ինժեներական համակարգերին, որոնց որակյալ աշխատանքը կխնայի բնակչի ռեսուրսներն ու կբավարարի բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանները։

Էլեկտրամատակարարում Սեփական Գերհզոր Ենթակայանից և Անխափան Գազամատակարարում


Բնակելի թաղամասի էներգաապահովման համար հիմնվելու է գերհզոր էլեկտրական ենթակայան։ Այն ապահովելու է անխափան էներգամատակարարում։ Թաղամասի բնակիչը զերծ է լինելու հոսանքի անջատման կամ տատանման խնդիրներից։


Մեծ հեռավորությունից անցկացվելու է միջին ճնշման գազատար խողովակ, որն ապահովելու է կաթսայատների անխափան աշխատանքը:

Բարձրակարգ Ջրամատակարարում և Ապահով Կոյուղատար Համակարգ


Թաղամասի բնակիչներին բացառապես մաքուր ջուր է մատակարարվելու։ Այդ նպատակով թաղամասում հատուկ ջրամբար է կառուցվելու և առանձին որակյալ խողովակով Ապարանի գլխավոր ջրատար խողովակից ջուր է հասցվելու թաղամաս։ Ջուրը լինելու է առանց անցանկալի խառնուրդների, կապ չի ունենալու քաղաքի գործող ջրագծի հետ։ Բնակչի կյանքում կբացակայեն ջրի որակի, հոսքի ու ջրախողովակների աշխատանքի հետ կապված խնդիրները։


Թաղամասի կոյուղատար համակարգն առանձին խողովակով միանալու է Երևանի գլխավոր կոյուղատար խողովակին։

Ջեռուցման, Օդափոխության Համակարգեր և Որակյալ Վերելակներ


Շենքերում գործելու են ջեռուցման կենտրոնացված  համակարգեր (առանձին շենքերում՝ նաև հովացման համակարգեր), որոնք զգալիորեն կրճատելու են բնակչի կոմունալ ծախսերը: Յուրաքանչյուր բնակարանի համար տեղադրվելու են անհատական հաշվիչներ։


Շենքերում օդափոխությունը կարգավորվելու է անհատական սարքերի միջոցով։ Սպլիտ համակարգերի համար տրամադրվելու են տեղադրման հատուկ կետեր:


Շենքերի վերելակները ոլորտի առաջատար ընկերությունների արտադրության են լինելու և իրականացնելու են արագ ու ապահով փոխադրում։


Բնակելի շենքերի կառուցապատումը մեզ համար բնակչի արդյունավետ կեցությունն ապահովող բարեխիղճ աշխատանք է։

Այստեղ դու տանն ես ...