Վաճառքի Պայմանները



Առաջին բնակելի թաղամասի 66 բազմաբնակարան բնակելի շենքերում նախագծված են 50.77-192 մ² մակերեսներով, 2-5 սենյականոց բնակարաններ: Կարող եք Ձեր նախընտրած բնակարանը ձեռք բերել վաճառքի պարզեցված պայմաններով: Կառուցապատողն առաջարկում է գնել բնակարան Երևանում վճարման հետևյալ տարբերակներով:

Հիփոթեքային Վճարում


Կարող եք պրեմիում դասի նորակառույց շենքերում գնել բնակարան հիփոթեքով՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից: 


Արդշինբանկը ամենախոշոր թաղամասի կառուցապատման նախագծի շրջանակում տրամադրում է հիփոթեքային վարկավորման շահավետ պայմաններ: Առանց երկրորդային գույքի գրավադրման, ընդամենը 10% կանխավճարով գնորդին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ 12.75% տոկոսադրույքով, 10-20 տարի մարման ժամկետով: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժ կամ տուգանք չի հաշվարկվում:


Հիփոթեքային վարկավորման հնարավորություն գործում է նաև արտերկրում ապրող մեր քաղաքացիների համար: Վարկը տրամադրվում է 50% կանխավճարով, առանց եկամտի հավելյալ հիմնավորման անհրաժեշտության: Հաճախորդը կարող է լիազորագրի միջոցով առցանց տարբերակով հիփոթեքային վարկավորման հայտ ներկայացնել:

Տարաժամկետ Վճարում


Գործում է տարաժամկետ վճարմամբ բնակարան ձեռք բերելու հնարավորություն՝ անտոկոս մարման առավելությամբ: Գործարքը կատարվում է անմիջապես կառուցապատողի հետ:

Միանվագ Վճարում


Կարող եք գնել նորակառույց բնակարան կառուցապատողից միանվագ վճարմամբ և ստանալ 5% զեղչ: 


Մեր մասնագետները կօգնեն ընտրել Ձեր նախընտրություններին համապատասխան բնակարան՝ իրականացնելով խորհրդատվություն նաև վճարման հարցում: Անշարժ գույքի իրացման գրասենյակ Ձեր այցն ամրագրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով.


+374 95 020 020


+374 95 040 040


+374 95 060 060

Այստեղ դու տանն ես ...