Կենտրոնական Անտառ-Պուրակի Հիմնումը



Դեֆանս Հաուզինգ թաղամասում շինարարությանը զուգընթաց հիմնվում է շուրջ 24 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը:

Անտառային Շերտի Ծավալները


140 հա տարածքով թաղամասում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։


Նորակառույց թաղամասի ամբողջ շրջագծով՝ 5500 մ երկարությամբ, բացառությամբ թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապող 5 ճանապարհային հանգույցների, իրականացվում է խիտ ծառատունկ. հիմնվում է 20-70 մ լայնությամբ, փոշի և աղմուկ կլանող անտառային շերտ:


Միջբակային հատվածներում և շենքերին հարակից տարածքներում ստեղծվելու է ևս 25 հա կանաչապատ տարածք:

Բարձրակարգ Ծառատեսակները


Ընտրվել են քաղաքաշինության մեջ լայն կիրառություն ունեցող, երկարակյաց, ստվերաշատ ծառատեսակներ:


Թաղամասի շրջագծով տնկվող սոսիները փոշեկլանիչ հատկությամբ տերևներով են:


Կենտրոնական անտառ-պուրակի ճեմուղիների երկայնքով տնկվել են երկու շարք կարմրատերև թխկիներ:


Արծաթափայլ եղևնիների պուրակի՝ վարդերի թփերի համար նախատեսված տարածքներում տնկվել են տուաներ, իսկ այդ հատվածներն իրար միացնող արահետների երկայնքով՝ սակուրաներ:

Աշխատանքները Կենտրոնական Անտառ-Պուրակում


Իտալիայից բերվել և իտալացի դենդրոլոգների մասնակցությամբ տնկվել և մշակվել են 3500-ից ավել ծառեր:


Կառուցվում են 2500 մ-ից ավելի երկարությամբ հեծանվուղիներ, վազքուղիներ և մինչև 6.5 մ լայնությամբ, լուսավորված ճեմուղի, որի երկայնքով տեղադրված են ոլորտի առաջատար ընկերությունների կողմից Դեֆանս Հաուզինգ թաղամասի համար նախագծված լուսամփոփներ և նստարաններ:


Ավարտվել  են կենտրոնական անտառ-պուրակի ջրահեռացման և ոռոգման կաթիլային համակարգերի ստեղծման աշխատանքները: Անցկացվել են խողովակաշարերը և տեղադրվել են երկաթբետոնե դիտահորերը:


Մեկնարկել են 5 շատրվանային կոմպլեքսներում սարքավորումների  մոնտաժային աշխատանքները, ինչպես նաև թաղամասում կառուցվում է Հայաստանի խոշորագույն գունաձայնային, լազերային շատրվանային կոմպլեքսը:

Անշարժ Գույքի Վաճառքը


Որակյալ էկոհամակարգով, կենսապահովման լավագույն ցուցանիշներով թաղամասի նորակառույցներում կարող եք գնել բնակարաններ, ավտոկայանատեղիներ, կոմերցիոն տարածքներ:


Կառուցապատողից բնակարան կարող եք ձեռք բերել ինչպես ամբողջական, այնպես էլ մաս-մաս վճարման տարբերակներով, իսկ հիփոթեքով բնակարան գնելու դեպքում կարող եք օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:

Այստեղ դու տանն ես ...