Շրջայցը Դեֆանս Հաուզինգում



Շինարարական աշխատանքների մեկնարկից Ընկերությունը կազմակերպում է ամենշաբաթյա այցեր շինհրապարակ՝ հնարավորություն ստեղծելով՝ ականատես լինելու նորակառույց թաղամասի կառուցապատման ընթացքի աննախադեպ ծավալին և որակին: 

Շրջայցերի Կազմակերպումը


Ամեն չորեքշաբթի և շաբաթ իրականացվում են շրջայցեր Դեֆանս Հաուզինգում, որոնցում ներգրավված են լինում և´ արդեն անշարժ գույք ձեռք բերած գնորդները, և´ թաղամասով հետաքրքրված այլ անձինք: Մասնակցել ցանկացողները նախապես կապ են հաստատում մեզ հետ և գրանցվում:

Շինհրապարակում


Շրջայցի մասնակիցներին ներկայացվում է նորակառույց թաղամասի կառուցապատման նախագիծը: Մոտ մեկ ժամ տևողությամբ այցի ընթացքում մասնակիցների խումբը կանգառներ է ունենում բնակելի համալիրների տարբեր հատվածներում, մանրամասն ծանոթանում առաջին բնակելի թաղամասի 66 բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարության ընթացքին, պատկերացում կազմում լայնամասշտաբ կառուցապատման ընթացքի և շինտեխնիկայի  ծավալների մասին: Շրջայցի մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում թաղամասի կառուցապատման, նորակառույցների առանձնահատկությունների մասին:

Շրջայցի Ավարտին


Խմբին ներկայացվում են նաև շուրջ 24 հա տարածքով կենտրոնական անտառ-պուրակի հիմնման աշխատանքները ու մյուս ենթակառուցվածքների վայրերը: Եթե շրջայցի մասնակիցը ցանկանում է ստանալ հավելյալ տեղեկություն կամ գնել նորակառույց բնակարան անմիջապես կառուցապատողից, այցելում է նույն տարածքում գտնվող վաճառքի գրասենյակ, որտեղ մեր մասնագետները թաղամասի քարտեզն են ներկայացնում, պատասխանում հաճախորդին հետաքրքրող հարցերին, օգնում կատարել անշարժ գույքի ընտրություն:

Անշարժ Գույքի Գնումը Դեֆանս Հաուզինգում


Կարող եք գնել նորակառույց բնակարան Երևանում կառուցապատողից վճարման նախընտրելի տարբերակով․ 

  • Միանվագ վճարում 
  • Փուլային վճարում (անտոկոս մարման առավելությամբ)
  • Հիփոթեքով բնակարան գնելու հնարավորություն (եկամտահարկի վերադարձի առավելությամբ)

Այստեղ դու տանն ես ...