Շենքերի կառուցման ավարտական աշխատանքներ



Դեֆանս Հաուզինգ թաղամասում կառուցվող 66 բնակելի շենքերի շինթույլտվությունների ժամկետներն ավարտվում են 2027 թվականի վերջին, սակայն կառուցապատողի և կառուցապատմանը ներգրավված շինարարների կողմից իրականացվում է հնարավորը՝ շենքերի շինարարությունը ժամկետից շուտ ավարտելու և ավարտական ակտ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարան դիմելու համար:


Դեֆանս Հաուզինգ թաղամասի «Ա», «Բ», «Գ» բնակելի համալիրների 30 շենքերի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի տարեվերջից, որից հետո այդ շենքերի մասով զուգահեռաբար կտրամադրվեն ավարտական ակտեր, կկատարվեն սեփականության իրավունքի պետական գրանցումներ:


Միաժամանակ, հայտարարում ենք, որ թաղամասի «Դ», «Ե», «Զ» բնակելի համալիրների 30 շենքերի, ինչպես նաև N 1, N 22, N 43, N 64, N 65 և N 66 շենքերի կառուցման ավարտական աշխատանքների համար կնքված են պայմանագրեր ֆասադային սալիկապատում իրականացնող, պատուհաններ տեղադրող, ինժեներական համակարգեր անցկացնող՝ ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, իսկ 2026 թվականի հունիսից իրականացվում են շենքերի երեսպատման համար անհրաժեշտ գեոդեզիական չափագրումներ:


Հաշվի առնելով շենքերի՝ կատարված երեսպատման փորձառությունը, հնարավորություն է ստեղծվում ավելի արագ տեմպերով իրականացնել հաջորդ 36 շենքերի ավարտական շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի կես:

Այստեղ դու տանն ես ...