Շինվեկտոր

«Շինվեկտոր» ընկերությունը հիմնադրման առաջին իսկ օրվանից(2018թ) առաջնորդվում է որակյալ ծառայության մատուցման սկզբունքով: Տարիների փորձը, նորարարական տեխնոլոգիաները, շինարարական տենդենցներին հետևելը ընկերությանը դարձրել է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը: Յուրաքանչյուր նախագիծ ունի իր ուրույն ոճը և ճարտարապետությունը, որոնց ինժեներական նախագծումն իրականացվում է կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ:

«Շինվեկտոր» ընկերության բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները, ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, ենթարկվում են համապատասխան դասակարգման։ Ընկերության կողմից կառուցվող շենքերը կառուցվում են ինժեներեկան վերջին տեխնոլոգիաներին համապատասխան, քանի որ ընկերության համար առանցքային սզբունքը շինությունների բարձր սեյսմակայունությունն է:

Քայլելով ժամանակին համընթաց՝ «Շինվեկտոր» ընկերությունն օտագործում է շուկայի լավագույն նորարարական միտումները և մշտապես հանդես է գալիս շուկայի առաջատար դիրքերում՝ կառուցապատման մեջ օգտագործելով ֆասադային համակարգերի էներգախնայող և ջերմամեկուսիչ համակարգեր, երաշխավորելով 9 բալ սեյսմակայունություն և հրակայունթյուն:

Պատկերասրահ