Անշարժ Գույքի Իրացման Գրասենյակները



Երևանի նորակառույց թաղամասի բնակելի համալիրներում անշարժ գույք գնելու համար կարող եք այցելել մեր՝ անշարժ գույքի իրացման՝ կենտրոնական և շինհրապարակում գտնվող գրասենյակներ, մանրամասն ծանոթանալ Հայաստանի ամենամասշտաբային քաղաքաշինական նախագծին, խորհրդակցել մասնագետի հետ, կատարել Ձեր կարիքներին ու պահանջներին համապատասխան ընտրություն:

Կենտրոնական Գրասենյակը


Հյուսիսային պողոտա 8/8 հասցեում գտնվող՝ անշարժ գույքի իրացման կենտրոնական գրասենյակն աշխատում է ամեն օր: Գրասենյակում կարող եք ուղիղ միացմամբ հետևել շինհրապարակում ընթացող աշխատանքներին, մեծ մակետների միջոցով՝ պատկերացում կազմել նոր թաղամասի կառուցվածքի, նորակառույց շենքերի առանձնահատկությունների, դրանց հարակից ենթակառուցվածքների, կանաչապատ գոտիների և ճանապարհային լայն ցանցի մասին:

Մասնագետի Խորհրդատվությունը


Մասնագետը մանրամասն ներկայացնում է նոր թաղամասը, տեղեկանում, թե ինչպիսի անշարժ գույք է ցանկանում գնել հաճախորդը։ 66 բազմաբնակարան բնակելի շենքերից ընտրվում են հաճախորդին համապատասխանողները։ Հաճախորդին տրամադրվում են նորակառույց բնակարանների հատակագծերը՝ սենյակների, պատուհանների, պատշգամբների տեղադրման նկարագրություններով:Բնակարան գնելու հիփոթեքային, տարաժամկետ վճարման և միանվագ մարման տարբերակներ են գործում։ Մասնագետն օգնում է ընտրել հաճախորդին նպատակահարմար վճարման տարբերակը։ Եթե հաճախորդը նախընտրում է գնել բնակարանը հիփոթեքով, մասնագետը վարկավորման հետ կապված խորհրդատվություն է իրականացնում, օգնում հաշվարկել հիփոթեքի ամենամսյա վճարման չափը, կատարում հաճախորդի վճարունակության պայմանների հաշվարկ, ինչը խնայում է նրա ժամանակը:

Շինհրապարակում Գտնվող Գրասենյակը


Հաճախորդն ունի հնարավորություն՝ այցելելու Դեֆանս Հաուզինգ թաղամասի շինհրապարակ՝ Տիչինայի 320 հասցեում՝ տեղում ծանոթանալու կառուցապատման ընթացքին, տեսնելու բնակելի համալիրները, նորակառույց շենքերը, հիմնվող կենտրոնական անտառ-պուրակը: Շրջայցից հետո մասնակիցը կարող է այցելել նույն տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ մեր մասնագետները կօգնեն ընտրել անշարժ գույք:


Դեֆանս Հաուզինգ թաղամասում կարող եք գնել բնակարաններ, կոմերցիոն տարածքներ, ավտոկայանատեղիներ անմիջապես կառուցապատողից:


Ձեր այցն ամրագրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով.


+374 95 020 020


+374 95 040 040


+374 95 060 060

Այստեղ դու տանն ես ...